Ավանդույթի համաձայն, «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ հոկտեմբերի 12-14-ը կանցկացվեն «բաց դռների» օրեր: Այդ օրերին, առավոտյան ժամը 10-16-ը, Ռուսաստանից ժամանած 9 բարձրակարգ պրոֆեսորները հիվանդների համար կանցկացնեն բժշկական անվճար խորհրդատվություններ, իսկ բժիշկ մասնագետների առջեւ հանդես կգան դասախոսություններով:
Բժշկական գիտությունների դոկտոր, վնասվածքաբան եւ նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վլադիսլավ Կարախանը հիվանդներին կընդունի Միքայելյանի անվան ինստիտուտի նյարդավիրաբուժության բաժանմունքում (հասցենՙ Հասրաթյան 9), իսկ բժիշկների համար դասախոսություն կկարդա «Գանգի հատակի վիրաբուժության ժամանակակից մեթոդները» եւ «Գանգի ներքին գեմատոմների էնդոսկոպիկ հեռացումը» թեմաներով:
Բժշկական գիտությունների դոկտոր, արյունաբան, պրոֆեսոր Լիդիա Կովալյովան հիվանդներին կընդունի պրոֆեսոր Էլոյանի անվան արյունաբանության կենտրոնում (Ներսիսյան 7, նախկին 8-րդ հիվանդանոցի մոտ):
Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, վիրաբույժ Առնոլդ Ադամյանին հիվանդները կարող են այցելել Քանաքեռ - Զեյթուն բժշկական կենտրոնում (նախկին 8-րդ հիվանդանոց), գինեկոլոգ, պրոֆեսոր Լեւ Աշրաֆյանինՙ մոր եւ մանկան առողջության կենտրոնում (Մաշտոցի պողոտա), պրոֆեսոր, ուռուցքաբան Ռուբեն Ազիզյանինՙ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում (Ֆանարջյան 76), վնասվածքաբան, պրոֆեսոր Ավետիս Սուվարյանինՙ Նորք -Մարաշի վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների եւ ռադիոլոգիայի կենտրոնում ( Նորք-Մարաշի 9-րդ փ.), ակնավիրաբույժ, պրոֆեսոր Ալֆրեդ Ցամերյանինՙ Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնի ակնավիրաբուժության բաժանմունքում (նախկին 8-րդ հիվանդանոց, Ներսիսյան 7), Էնդոկրինոլոգ, պրոֆեսոր Աշոտ Մկրտումյանին ՙ հանրապետական էնդոկրինոլոգիական կենտրոնում (6-րդ պոլիկլինիկայի 5-րդ հարկում, Մարգարյան փ. 6) եւ պրոֆեսոր Վալերի Հակոբյանինՙ մաշկաբանության եւ սեռավարակ հիվանդությունների գիտաբժշկական կենտրոնում (Ֆուչիկի 32):
Ցանկալի է, որ հիվանդներն ունենան իրենց հիվանդությունների պատմությունը, ինչպես նաեւ խորհրդատու բժիշկներին այցելեն իրենց բուժող բժշկի հետ, նրանց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ռ. Պ.