«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2004-10-06 | #176, 2004-10-07 | #177, 2004-10-08


ՎԵՀԱՓԱՌԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՂԹԵՑ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 6-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Արդյունավոր աշխատանք մաղթելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամներինՙ Վեհափառ հայրապետը կարեւորեց հատկապես ահաբեկչության, թմրամոլության եւ մարդկությանն սպառնացող այլ չարիքների դեմ պայքարում միասնական ջանքերի մեկտեղումը: Նորին սրբությունը նշեց, որ այդ համագործակցությունն անհրաժեշտ է նաեւ մեր անկախացած երկրների տնտեսական առաջընթացի եւ ժողովուրդների բարօրության համար:

ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Վոյտենկոն շնորհակալություւն հայտնելով Վեհափառ հայրապետին ընդունելության համար` Նորին Սրբությանը ներկայացրեց համաժողովի աշխատանքներն ու ապագա ծրագրերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4