«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2004-10-06 | #176, 2004-10-07 | #177, 2004-10-08


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրից հետո տղամարդկանց մրցաշարում 8 միավորով միանձնյա առաջատարի դերը ստանձնեց գործող չեմպիոն ֆրանսիական NAO Chess Club-ը: Հերթական հաղթանակը ֆրանսիական ակումբը տոնեց «Տոմսկ-400ի» նկատմամբՙ 51: Ֆրանսիացիներին հաղթական միավորներ պարգեւեցին Ալեքսանդր Գրիշչուկը, Ֆրանցիսկո Վալյեխոն, Թեյմուր Ռաջաբովն ու Լաուրենտ Ֆրեսինեթը:

«Մաքս Վենը» 3,52,5 հաշվով հաղթելով «Վեսնիանկային», վաստակեց 7 միավոր: Թիմի կազմում 2-րդ անգամ հանդես եկավ Ռաֆայել Վահանյանը, որն այս անգամ բավարարվեց ոչ-ոքիովՙ միավորը կիսելով Անդրեյ Զիգալկոյի հետ պարտիայում: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Կասպարով-Ազարով պարտիան: Նման ելք ունեցավ 5 պարտիա: Փաստորեն «Մաքս Վենի» հաղթանակն ապահովեց Ալեքսանդր Բելյավսկինՙ պարտության մատնելով Անդրեյ Մալյուշին:

«Բոսնիայի» կազմում վստահ ելույթ է ունենում Սերգեյ Մովսիսյանը: Նա 3-րդ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով «Էսզացիբասի» թիմի շախմատիստ Սելիմ Գուրչանին: Մովսիսյանն իր թիմին արդեն 3,5 միավոր է պարգեւել: Իսկ «Բոսնիան» հերթական տուրում հաղթեց 5,50,5 հաշվով եւ վաստակեց եւս 7 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ «Բեեր Շեւան» ու «Պոլոնիան», որոնց հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, ընդ որումՙ բոլոր 6 պարտիաներում էլ մրցակիցները խաղաղ դաշն էին կնքել:

5-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի «Մաքս Վենի» եւ NAO Chess Club-ի մրցավեճը: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում Կասպարով-Ադամս պարտիան:

Կանանց մրցապայքարում առաջին միավորը կորցրեց միանձնյա առաջատար Թբիլիսիի NTN-ը, որը ոչ-ոքի (22) խաղաց Կազանի «Լադյայի» հետ: Վրաց շախմատիստուհիներն ունեն 7 միավոր, 6-ական միավորով հաջորդ տեղերում են «Ֆինեսը», «Ինտերնետ Պոդգորիցան» եւ «Լադյան»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4