ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան յոթ տասնյակ անդամներ ստորագրել են նախագահ Ջորջ Բուշին ուղղված մի դիմում, որում կոչ է արվում վերջ տալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությանը: Ինչպես հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից (ԱՀՀ), դիմումը հոկտեմբերի 7-ին հրապարակել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը:
Սեպտեմբերի 28-ին Փալոնը Ներկայացուցիչների պալատի ամբիոնից դատապարտել էր Բաքվի նմանատիպ հայտարարությունները:
Ավելի վաղ նա եւ Նոլենբերգը նամակ էին հղել պետքարտուղար Քոլին Փաուելին, հորդորելով, որ Ադրբեջանին Հայաստանից շատ ամերիկյան ռազմականում չտրամադրվի, քանի որ դա կարող էր նպաստել ղարաբաղյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի խախտմանը: