ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող շաբաթ օրըՙ այս տարի հոկտեմբերի 9-ին, նշում է Ս. Թարգմանիչ վարդապետների տոնը: Սա հայ ժողովրդի ամենանվիրական եւ սիրված ազգային-եկեղեցական տոներից է: «Թարգմանիչ» ընդհանուր անվան տակ են հայտնի ս. Մեսրոպ Մաշտոցին եւ ս. Սահակ Պարթեւին աշակերտած շուրջ հարյուր սաները: Հայտնի են նաեւ «կրտսեր թարգմանիչները», որոնք արդեն երանելի երկու ամոլների աշակերտների աշակերտներն են: Հայ Աառաքելական եկեղեցին ս. թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի պայծառ հիշատակը` գլխավորությամբ եռամեծ ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Այս լուսավոր այրերի փաղանգի մեջ են մտնում նաեւ հետագա դարերում թարգմանչաց սերնդի սրբազան գործն ու առաքելությունը շարունակող ս. Գրիգոր Նարեկացու եւ ս. Ներսես Շնորհալու անմոռանալի անունները: Թարգմանիչ նաեւ նշանակել է մեկնիչ, մեկնող: