Կենտրոնի խորհրդի անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն իսկ առանձին տարածք ու հաստատություն է հատկացվել արեւային տեխնիկայի պոլիգոնին: Այս պրոբլեմով զբաղվող ֆիրմաներին միմյանց հետ համագործակցելու, միմյանց մասին իրազեկվելու լիարժեք հնարավորություններ են տրվել:
Իսկ առայժմ ոչ միայն սփյուռքի, այլեւ տեղացի գիտնականների համար եւ աշխատելու, եւ ապրելու լավագույն պայմաններ են ստեղծվում: Նրանց տրամադրության տակ կլինեն բարձր տեխնոլոգիաների փորձնական լաբորատորիաներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների սրահներ: Հայտնի գործարար, մոսկվաբնակ Նորայր Մուրադյանի այս նախաձեռնությունը նպատակ ունի դրսի գիտնականներին հրավիրել ու հրապուրել` Հայաստան գալու եւ իրենց գիտելիքները գործնականում կիրառելու համար: Քանի որ այսօր հայ գիտնականները ֆինանսական ծանր ժամանակներ են ապրում, եւ գիտությունը կտրվել է իրական կյանքից, այս միջոցառման գաղափարը կարելի է միայն ողջունել:
Կ. Դ.