Արդարադատության նախարարություն դիմած հարյուրավոր քաղաքացիներից 73-ը գտել են իրենց ազգականների անունները «Նյու Յորք լայֆ ինշուրընս» կազմակերպության ինտերնետային ցուցակներում: Նրանք արդարադատության նախարարություն են ներկայացրել իրենց ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր:
Առավել ուրախալի է, որ նրանցից 7-ին հաջողվել է գտնել նաեւ ապահովագրական պոլիսները: Վաղուց անհետ կորցրածի փոխարեն անսպասելի հարստանալու հույսը համակել է մեր շատ հայրենակիցների: Միայն երեկ արդարադատության նախարարություն դիմել է եւս 15 մարդ: 73 անձանց մասին նախապատրաստվել են համապատասխան հայտեր, որոնք արդարադատության նախարարին կից գործող խորհրդատվական խումբը կուղարկի ԱՄՆ` համաձայնագրի հիմնադրամի խորհրդին:
Կ.Դ.