Հասարակածային Գվինեայի դատական ատյաններից ստացված տեղեկության համաձայն, հոկտեմբերի 18-ին մայրաքաղաք Մալաբոյում վերսկսվելու է պետական հեղաշրջման գործով մեղադրյալների դատավարությունը, որն ընդհատվել էր սեպտեմբերի վերջին: 19 մեղադրյալների թվում են նաեւ վեց հայ օդաչուներ: Եգիպտոսում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանի պետական արարողակարգի ծառայության ղեկավարի տեղակալ Գեւորգ Պետրոսյանը պատրաստվում են Մալաբո մեկնել հոկտեմբերի 15-ին` ներկա լինելու դատավարությանը: