ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մենք որոշակի մտահոգություն ունենք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում»,- հոկտեմբերի 11-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, ԵՄ-ին անդամակցությանը Թուրքիայի պատրաստականության մեկնակետը նշանակալիորեն ցածր է ԵՄ անդամ դարձած մյուս երկրներից: «Այն երկիրը, որը փակել է Հայաստանի հետ սահմանը եւ որի քրեական օրենսգրքում պատիժ է նախատեսվում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Կիպրոսի տարածքից թուրքական զորքերը դուրս բերելու օգտին արվող արտահայտությունների համար, արժանի չէ այսօր ԵՄ ընդունելության վերաբերյալ բանակցությունների իրավունք ստանալ: Մենք գտնում ենք, որ Թուրքիան դրան պատրաստ չէ», հայտարարեց Հայաստանի նախարարը: