ԲԱՂԴԱԴ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքյան ապստամբները խոստացել են ազատել Լիբանանի երկու քաղաքացիներին, որոնք սեպտեմբերին պատանդ էին ընկել Բաղդադից ոչ հեռու: Այս մասին հայտնել են այն ընկերության ներկայացուցիչները, որի աշխատակիցներ են պատանդները: «Ռոյթեր» գործակալության համաձայն, Շարբիլ Քարամ ալ-Հաջը եւ Արամ Նալբանդյանը կորել էին Ֆալլուջայի ճանապարհին մոտավորապես սեպտեմբերի 18-ին: Նրանց հետ միասին գերեվարվել է նրանց իրաքցի վարորդ Ահմադ Միրզան: