«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2004-10-08 | #178, 2004-10-09 | #179, 2004-10-12


ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Մոսկվայում մեկնարկել է «Կրեմլի գավաթի» հերթականՙ 15-րդ խաղարկությունը: Տղամարդկանց մրցաշարում, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1 մլն դոլար է, առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեց Սամվել Սարգսյանը: Նա վստահ անցկացրեց առաջին մրցախաղըՙ հաղթելով վրաց թենիսիստ Թեյմուրազ Գաբաշվիլուն (6-2, 6-1): Հիշեցնենք, որ Սարգիսն անցյալ տարի «Կրեմլի գավաթի» մրցաշարում հասել էր մինչեւ եզրափակիչ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4