«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2004-10-09 | #179, 2004-10-12 | #180, 2004-10-13


ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իրաքահայերի բարեգործական մշակութային միությունն իր մտահոգությունն է հայտնում Իրաք 50 հոգուց բաղկարած խումբ ուղարկելու Հայաստանի իշխանությունների մտադրության կապակցությամբ եւ գտնում է.

ա. Այս նախաձեռնությունը ուշացած է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այսօր շատ երկրներ շահագրգռված են իրենց զորքերը դուրս բերելու Իրաքից:

բ. Զորախումբ ուղարկելու մտադրությունը կարող է խոչընդոտել վերջերս ՀՀ արտաքին գործերի նախարարի նախաձեռնությանը` Արաբական լիգայում հատուկ դիտորդի կարգավիճակ ունենալու հարցում, ի դեպ հայտնի է, որ Արաբական լիգան դեմ է արտահայտվել Իրաք զորք ուղարկելուն:

գ. Այս նախաձեռնությունը կվնասի Ղարաբաղի հարցում որոշ արաբական երկրների հայանպաստ դիրքորոշմանը:

դ. Հայկական զորախմբի ներկայությունն Իրաքում լրջորեն կվնասի արաբական աշխարհում բնակվող հայերի անվտանգությանն ընդհանրապես եւ իրաքահայերինը մասնավորապես:

ե. Մտահոգողն այն է, որ չեն բացառվում հայերի նկատմամբ ահաբեկումներ, առեւանգումներ եւ այլ անկանխատեսելի գործողություններ:

Ելնելով այս ամենից, ԻԲՄՄ-ը հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները կվերանայեն Իրաք խումբ ուղարկելու իրենց մտադրությունը եւ կհաղթանակի բանականությունը:

ԻԲՄՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4