Փարիզում Թուրքիայի դեսպանը
ՓԱՐԻԶ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Le Parisien թերթին տված հարցազրույցում Փարիզում Թուրքիայի դեսպան Ուլուչ Օզուլքերը հայտարարել է, որ Թուրքիայի ԵՄ անդամը դառնալուն ֆրանսիացիների դեմ լինելու հիմնական պատճառը թուրքերի մահմեդական կրոնին դավանելն է:
Դեսպանն ասել է, որ եթե Թուրքիան քրիստոնեական երկիր լիներ, ապա նրա այդ միությանն անդամակցության համար 40 տարի ժամանակ չէր պահանջվի:
Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան կճանաչի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը, թուրք դեսպանն ասել է. «Այդ ցեղասպանությունը փաստաթղթերով ապացուցված չէ: Իհարկե, ցավալի իրադարձություններ տեղի են ունեցել, սակայն, ցեղասպանության մասին խոսելու համար ապացույցներ են պետք: Իսկ նման ապացույցներ չկան», ասել է նա - հավելել, որ անհրաժեշտ է, որ այդ հարցում միջազգային - անկողմնակալ պատմաբանները հավաքվեն - ընդհանուր իրավական եզրակացության գան: «Նման աշխատանքի արդյունքները Թուրքիան անվերապահորեն կընդունի», ասել է Փարիզում Թուրքիայի դեսպանը: