Մաթյու Քարանյանն ու Ռոբերտ Քյուրքչյանը «Ժամանակի եզրը» առաջին ուղեցույցից հետո լույս են ընծայել նոր տեղեկություններով հարստացած «Քարե պարտեզի ուղեցույցը Հայաստանի եւ Ղարաբաղի մասին» գրքույկը, որի առաջաբանը գրել է Ռոնալդ Սյունին:
Երկու հեղինակներն ավելի քան 10 տարի այցելել են Հայաստան ու Արցախ եւ իրենց փորձառության հիման վրա են ստեղծել հատորը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկայացված են տեսարժան վայրերը, վանքերն ու թանգարանները, ինչպես նաեւ հյուրանոցներն ու ռեստորանները: Հատուկ ուշադրության է արժանացած գրքում «Էկոլոգիա» բաժինը, որտեղ ներկայացվել է, թե ինչ է կատարվել եւ ինչ պետք է կատարվի այդ ասպարեզում:
Գիրքը, որը հրատարակել է «Սթոուն Գարդն» (քարե պարտեզ) հրատարակչատունը Լոս Անջելեսում, բաղկացած է 304 էջերից եւ արժե 24.95 դոլար:
Հ. Ծ.