Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում անվճար համալսարանական կրթություն ստացող 141 ուսանողներ հանդիպեցին իրենց բարերարիՙ Ժիրայր Թուրփանջյանի հետ: Ծնողազուրկ պատանիներին աջակցող նորարարական «Ավագ քույր/եղբայր» խնամակալական եւ սոցիալապես անապահով վիճակում գտնվող արժանավոր ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու ծրագրեր իրականացնելու համար առաջիկա 10 տարիների համար Թուրփանջյանների ընտանիքը տրամադրել է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրն իրականացվում է ՀԱՀ-ի ղեկավարությամբ, ֆինանսական աջակցությունը տրվում է վարձավճարի տեսքով, եւ առաջնություն տրվում է 1988-ի երկրաշարժից տուժած սոցիալապես անապահով, կարիքավոր եւ որբ ուսանողներին:
Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի առիթով կազմակերպված հանդիպման ընթացքում ելույթներ ունեցան ՀԱՀ նախագահ Հարություն Արմենյանը, կրթության նախարար Սերգո Երիցյանը, հիմնադրամի տնօրեն Ժիրայր Թուրփանջյանը եւ երկու համալսարանական:
Մ. Բ.