ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐ: Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստով սկսվեցին «Երեւանի օր» տոնակատարությունները: Նիստին պաշտոնապես առաջին անգամ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի եւ պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեց Երեւանի հիմնը, ներս բերվեցին քաղաքի դրոշն ու զինանշանը: Վ. Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում կազմակերպվեցին սպորտային մրցույթներ, համերգային ծրագրեր կազմակերպվեցին նաեւ Օղակաձեւ այգում, Կիրովի անվան զբոսայգում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: