Այսօր նախատեսված է Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը վրաց-ադրբեջանական սահմանի Գարդաբան-Աղստաֆա հատվածում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Միխայիլ Սաակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը կմասնակցեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի ադրբեջանական եւ վրացական հատվածների միացման արարողությանը: Ենթադրվում է, որ 2005 թ. առաջին կեսին կավարտվի նավթատարի շինարարությունը, իսկ մինչեւ տարեվերջ նավթի առաջին խմբաքանակը Կասպիցից կառաքվի Միջերկրականի Ջեյհան նավահանգիստ: