Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը մտադիր չէ հերթական անգամ վերակառուցել Վրաստանի ունեցած ավելի քան 16 մլն դոլար պարտքը: Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, հայտարարել է ֆինանսների նախարար Ավազ Ալեքպերովը: «Վրաստանի ֆինանսների նախարարությունը 2 անգամ դիմել է մեզՙ հետաձգելու իր պարտքի հիմնական գումարը, բայց մենք չենք պատրաստվում վրացական կողմին տարկետում տալ», ասել է Ալեքպերովը: Վրաստանի արտաքին պարտքը շուրջ 1,8 մլրդ է, որից մոտ 20 միլիոնըՙ Հայաստանին: