«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2004-10-15 | #183, 2004-10-16 | #184, 2004-10-19


Գ. ՊՈՊՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՏՎԵԼ ՍՏԱԼԻՆԸ»

ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի նախկին քաղաքապետ, տեղի միջազգային համալսարանի նախագահ Գավրիլ Պոպովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակած հոդվածում, անդրադառնալով ազգերի ինքնորոշման հարցում բոլշեւիկյան քաղաքականությանը, մասնավորապես նշել է, որ Մոսկվան օգտագործել է ազգամիջյան կոնֆլիկտները: Սահմանները գծել Է Ստալինը, որ լավ գիտեր ազգային կոնֆլիկտային վիճակը, Աբխազիայի սահմանը գծելիս, նրանում ընդգրկել է վրացական շրջաններ, հայկական Ղարաբաղը տվել է Ադրբեջանին:

«Հաշվել ու համոզվել եմ, որ առնվազն 10 շրջանում Ստալինը ստեղծել է պայթյունավտանգ կացությունՙ ազգամիջյան կոնֆլիկտ հրահրելու եւ Մոսկվայի միջամտության առիթ ստեղծելու համար», գրել է Պոպովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4