«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2004-10-15 | #183, 2004-10-16 | #184, 2004-10-19


ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անցած տարվա համեմատ Երեւանում միկրոավտոբուսների քանակը 600-ով ավելացել է, ունենք 3200 միկրոավտոբուս: Այս տարի աշխուժացել է նաեւ տրոլեյբուսներով սպասարկումը: Մայրաքաղաքի 55 տրոլեյբուսներին ավելացել է եւս 10-ը: Բացվել են թիվ 3 եւ 18 երթուղիները: 200 տոկոսով ավելացել են տրոլեյբուսներով սպասարկման բոլոր ցուցանիշները` ծախսերի նվազման եւ եկամուտների առումով: Եթե անցած տարի սրանց եկամտի գործակիցը 22,5 էր, հիմա` 34,9: Հիշենք, որ ավտոբուսների համեմատ տրոլեյբուսները հաստատագրված վճարներ չեն մուծում:

Երեւանում աշխատում է 120 ավտոբուս, տրամվայ չկա:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4