Թենիսիստների ընկերակցությունը հրապարակել է դասակարգման հերթական ցուցակը: Այն գլխավորում է շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդեռերը, որն իր համար արդեն ապահովել է տարվա լավագույն թենիսիստի տիտղոսը: Նա մրցակիցների նկատմամբ մեծ առավելությամբ գլխավորում է ցուցակը (1117 միավոր): 2-րդ տեղում ընթացող Էնդի Ռոդիկը վաստակել է 656 միավոր: Լավագույն տասնյակը եզրափակում է արգենտինահայ Դավիթ Նալբանդյանըՙ 285 միավոր: Տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Լլեյթոն Հյուիթըՙ 613, Կառլոս Մոյանՙ 484, Գիլյերմո Կորիանՙ 480, Թիմ Հենմանըՙ 432, Գուստավո Գաուդիոնՙ 383, Մարատ Սաֆինըՙ 365 եւ Անդրե Աղասինՙ 348:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ