Հոկտեմբերի 22-ին Միխայիլ Սաակաշվիլու հրավերով եռօրյա պաշտոնական այցով Վրաստան կմեկնի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Բագրատաշենի սահմանակետում տեղի կունենա Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետեւ Վրաստանի նախագահի նստավայրում կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Սաակաշվիլու առանձնազրույցը, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների բարձր մակարդակի բանակցությունները: Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ: Ռոբերտ Քոչարյանին կհյուրընկալի նաեւ Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Հայաստանի նախագահը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշահամալիրին, ինչպես նաեւ կմասնակցի Թբիլիսիի տոնին նվիրված միջոցառումներին: Նախատեսվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Վրաստանի հայ համայնքի ղեկավարների հետ:
Հունիսի 24-ին հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: