Երեկ Իրանի Թավրիզ քաղաքում բացվել է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը: Բաքվի «Զերկալոն» գրում է, որ, ըստ 1992 թ. երկկողմ համաձայնագրի, Ադրբեջանը պետք է հյուպատոսություն ունենար Թավրիզում, իսկ Իրանըՙ Նախիջեւանում: Եթե Նախիջեւանում Իրանի հյուպատոսությունը գործում է տարիներ, ապա Թավրիզում հյուպատոսություն բացելու հարցը ձգձգվում էր քաղաքական նկատառումներով: Թեհրանի իշխանությունները մտահոգություն ունեին, որ ազերիներով բնակեցված Թավրիզում հյուպատոսության բացումը կարող է անջատողականության մղել Իրանի ադրբեջանցիներին: Ժամանակին Ադրբեջանի նախկին նախագահներից Աբուլֆազ Էլչիբեյը Թավրիզը համարում էր միացյալ Ադրբեջանի մայրաքաղաք: