«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ՓԱՈՒԵԼՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ Է, ՈՐ «ՎԱՐԴՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԷՐ

ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելն ամերիկյան «Յու էս էյ թուդեյ» օրաթերթի հոկտեմբերի 18-ի համարում ասել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համագործակցում է երկկողմ հետաքրքրությունների շրջանակներում: «Վրաստանի օրինակով մենք ցույց տվեցինք (դա): Երբ Շեւարդնաձեն շատ ծանր դրության մեջ էր, պարզ էր, որ տեղի է ունենալու հեղափոխություն, քանի դեռ ինչ-որ բան չի արվում», ասել է Փաուելը: ԱՄՆ պետքարտուղարը նշում է, որ արտգործնախարար Իգոր Իվանովի հետ տեղի ունեցավ հեռախոսազրույց եւ նա մեկնեց Թբիլիսի: «Երբ Իգորը վայրէջք կատարեց Թբիլիսիում, ես զրուցեցի նրա հետ, նա մեկնեց տեսնելու Շեւարդնաձեին, եւ վերջինս հասկացավ, որ իր համար ավելի լավ է հրաժարականը»:

Հարցազրույցում Փաուելն ասել է, որ Մ. Նահանգներն այժմ ներկայություն ունեն այնպիսի տարածաշրջաններում, ինչը դժվար էր պատկերացնել 15 կամ 20 տարի առաջ: «Մենք աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում ինչ-որ բան անենք», ասել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4