ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանվել է Հայաստանի հանրակրթական դպրոցների արձակուրդային ժամանակացույցը: Ըստ այդմՙ դպրոցականների (բացի առաջին դասարանցիներից) 2004-2005 ուսումնական տարվա աշնանային (նոյեմբերի 1-7-ը ներառյալ) արձակուրդը կմիավորվի ձմեռային արձակուրդին եւ դեկտեմբերի 27-ից հունվարի 16-ը ներառյալ կհամարվեն ձմեռային արձակուրդի օրեր: Առաջին դասարանցիները կօգտվեն աշնանային արձակուրդի իրավունքից, նրանք կհանգստանան նոյեմբերի 1-7-ը ներառյալ, իսկ ձմռանըՙ դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 29-ը: