«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

Ցյուրիխում 1,3 մլն դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամով մրցաշարում անհաջողության մատնվեց թենիսիստուհի Մարի-Գայանե Միքայելյանը: Մենախաղում նա 26, 16 հաշվով պարտվեց Պենետային: Անհաջող էր նաեւ նրա ելույթը զուգախաղում, որտեղ նա ընկերակցել էր ռուսաստանցի Վերա Դուշեւինային: Նրանք պարտվեցին Սալկիչ-Վայնգարտներ զույգին (26, 26):

Ցյուրիխի մրցաշարում պետք է հանդես գային Լինդսեյ Դեւենպորտն ու Սերենա Ուիլյամսը, սակայն առաջինը հիվանդության, երկրորդըՙ վնասվածքի պատճառով չկարողացան ժամանել մրցավայր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4