Երեկ Լոնդոնում «Տրանսփերանսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը: Այս տարի հետազոտություն է անցկացվել 146 երկրներում: Հայաստանը «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2004»-ում զբաղեցնում է 82-րդ տեղըՙ 3,1 ինդեքս ցուցանիշով: Աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկիրը, ինչպես եւ անցյալ տարի, համարվել է Ֆինլանդիանՙ 9,7 ինդեքսով 10 բալանոց համակարգում: Հայաստանը ԱՊՀ երկրներից ավելի կոռումպացված է միայն Բելառուսից: Վրաստանը Տաջիկստանի, Թուրքմենստանի, Անգոլայի, Կոնգոյի, Փղոսկրի Ափի եւ Ինդոնեզիայի հետ կիսում է 133-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը ԱՊՀ երկրների մեջ համարվել է ամենակոռումպացվածը (143-րդ տեղ): Աշխարհի երկրների մեջ Ադրբեջանից ավելի կոռումպացված են միայն Չադը, Մյանմարը, Նիգերիան, Հայիթին եւ Բանգլադեշը: Ռուսաստանը զբաղեցրել է 90-րդ, Ուզբեկստանը եւ Մոլդովանՙ 114-րդ, Կիրգիզիան, Ղազախստանը եւ Ուկրաինանՙ 122-րդ տեղերը: