ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հոկտեմբերի 19-ին Զոհված ազատամարտիկների հարազատների միություն կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունում սպասվում են կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ: Նախագահը դա պատճառաբանել է ժողովրդի ու իշխանությունների միջեւ կապը ինչ-որ տեղ խզված լինելու հանգամանքով: Ա. Ղուկասյանը, սակայն, չի մանրամասնել, թե երբ են լինելու այդ փոփոխությունները:
Կ. Գ., Ստեփանակերտ