Հոկտեմբերի 21-23-ը Կոտայքի մարզի Լուսակերտ ավանում անցկացվում են փրկարարական բազմամարտի հանրապետական չորրորդ մրցումները: Այդ խոշոր ստուգատեսի նպատակը միայն մարզական չէ, հերթական անգամ փրկարարական ջոկատները ցուցաբերել են իրենց ունակություններն ու հմտությունները եւ փորձի փոխանակում իրականացրել: Հայ փրկարարներն իրենց մասնագիտական ունակություններով բազմիցս աչքի են ընկել ու օգնության հասել թե՛ ԱՊՀ եւ թե՛ այլ երկրներում: Այսօր հայ փրկարարներն անընդհատ ուսանում եւ կատարելագործվում են, պատրաստվում եւ վերապատրաստվում հատուկ ուսումնափորձնական դասընթացներում, փոխառում տարբեր երկրների փորձն ու գիտելիքները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ