ԲԱՔՈՒ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Տեղեկություններ կան Ադրբեջանում Ասլան Մասխադովի գաղտնի շտաբի առկայության վերաբերյալ», հինգշաբթի Բաքվում ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 4-րդ նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի Դաշնության հարցերի եւ տարածաշրջանային քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Վալերի Կադոխովը: Նրա պնդմամբ, ահաբեկիչները Ադրբեջանի տարածքն օգտագործում են իբրեւ տարանցման երկիր Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելիս: Բաքվի «525» թերթի համաձայն, Վ. Կադոխովը հայտարարել է նաեւ, որ ինքը կասկածով է վերաբերվում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին: Միլի մեջլիսի փոխնախագահի այն հարցին, թե նա ունի՞ արդյոք կոնկրետ փաստեր, Վ. Կադոխովը հաստատական պատասխան է տվել: