«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ԵԹԵ ԱԺ-Ն ՈՐՈՇԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԲԱՔՈՒ ԿԳՆԱՆ

Հայտնի է, որ նոյեմբերի 25-26-ը Բաքվում ՆԱՏՕ-ն կազմակերպում է տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ «Ռոզ-ռոտ» սեմինարը, որին, ըստ նախնական տվյալների, պիտի մասնակցեն Մհեր Շահգելդյանը ՕԵ-ից, Ալեքսան Կարապետյանը ԱՄ-ից եւ ՄԱԿ-ից Արթուր Պետրոսյանը: «Եթե Ազգային ժողովում մեր գնալու վերաբերյալ որոշում ընդունվի, մենք անպայման կգնանք», հավաստեց ԱՄ ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանը: Նրա հաղորդմամբ, ադրբեջանցիները արդեն տարբեր կարգի բողոքներ են արտահայտում հայ պատգամավորների առաջիկա այցի հնարավորության դեմ, առայժմ մեջբերելով միայն նրանց այցելության հետ կապված բարդությունները: Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները եւս պատրաստվում են բողոքի ցույցեր անցկացնել: «Սա ՆԱՏՕ-ի միջոցառումն է, ամեն տարի մի տեղ կազմակերպվում է, այս անգամ Բաքվում է, եթե այս անգամ էլ ադրբեջանցիները հակահայ քարոզչություն սկսեն, ՆԱՏՕ-ն հենց այնպես չի թողնի փաստը», կարծում է Ալեքսան Կարապետյանը:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4