«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ-ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ

Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը հրաժարվել է հոկտեմբերի 21-24-ն ԱՄՆ Միչիգանի համալսարանում անցկացված «Հայաստան. Հարավային Կովկաս եւ արտաքին քաղաքականության մարտահրավերները» կոնֆերանսին մասնակցելուց: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի կենտրոնի ղեկավար Մեթին Միրզան: Արազ Ազիմովի հրաժարվելը կապված էր կոնֆերանսին ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանի մասնակցության հետ: Ադրբեջանի ԱԳՆ մամլո կենտրոնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ կոնֆերանսի կազմակերպիչները նպատակ էին հետապնդում հանդիպում կազմակերպել Ազիմովի եւ Ղուլյանի միջեւ: Ինչպես հայտնի է, կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից էր Հայաստանի առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4