Ի հիշատակ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի, վաղը «Ոչ ահաբեկչությանը» կարգախոսով հրավիրված միտինգի կազմակերպչական հարցերն են քննարկվել «Արդարություն» դաշինքի երեկ կայացած նիստում: Ինչպես եւ նախապես ասվել էր, յուրաքանչյուր ոք, ով համաձայն է կարգախոսին, կարող է մասնակցել միտինգին եւ դրան հաջորդած երթին, որի ավարտին միտինգավորների հատուկ պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Ազգային ժողովի տարածքում գտնվող հուշաքարին: Կազմակերպիչները երեկ փաստեցին բազմաթիվ հասարակական կազմակերպությունների արդեն իսկ հայտնած մասնակցության ցանկությունը:
Ն. Պ.