Եվս մեկ նվիրատվություն «Հայաստան» հիմնադրամին
Նոյեմբերի 25-ին տեղի ունենալիք հեռուստամարաթոնի նախաշեմին երեւանյան դպրոցներում շարունակվում է դրամահավաքը հօգուտ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման:
Հոկտեմբերի 22-ին դրամահավաք իրականացրին եւ նվիրատվությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանձնեցին Երեւանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի աշակերտները:
Դրամահավաքն ուղեկցվեց դպրոցականների կազմակերպած գրական-երաժշտական միջոցառմամբ:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ