«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականն անհաջող հանդես եկավ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 9-րդ խմբումՙ 4 թիմերի մրցավեճում եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Մեր պատանիները պարտություն կրեցին նաեւ ավարտական խաղումՙ 1-2 հաշվով զիջելով Ուելսի հավաքականին: Ընդ որում, այդ խաղում առաջինը հաջողության էին հասել հայ պատանիները: Հաշիվը 22-րդ րոպեին բացել էր Ալիկ Խաչատրյանը, սակայն երկրորդ խաղակեսում մրցակցի ֆուտբոլիստներից Հիլմանն ու Ուիլյամսը երկու անգամ գրավել էին մեր դարպասը: Հիշեցնենք, որ նախորդ երկու հանդիպումներում էլ մեր ֆուտբոլիստները պարտվել էին Թուրքիայի (1-2) եւ Հոլանդիայի (1-6) իրենց հասակակիցներին:

Ընտրական մրցաշարի առաջատարներ Թուրքիայի եւ Հոլանդիայի հավաքականների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (1-1): Այսպիսով, վաստակելով 5-ական միավոր, Թուրքիայի եւ Հոլանդիայի հավաքականներն իրավունք ստացան շարունակելու պայքարը ընտրական մրցաշարի երկրորդ փուլում: 5 միավոր էին վաստակել նաեւ 3-րդ տեղը զբաղեցրած Ուելսի ֆուտբոլիստները, սակայն նրանք մրցակիցներին զիջեցին խփած ու բաց թողած գնդակների տարբերությամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4