«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հոկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան նվազել է 1 մլրդ 291 մլն դրամով եւ հոկտեմբերի 21-ին կազմել 113 մլրդ 593 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 268 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 1 մլրդ 559 մլն դրամով:

Հոկտեմբերի 8-15-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 1 մլրդ 352 մլն դրամով եւ հոկտեմբերի 15-ին կազմել 252 մլրդ 687 մլն դրամ (ընդգրկված են 19 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1 մլրդ 324 մլն դրամով, կազմելով 89 մլրդ 441 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 2 մլրդ 52 մլն դրամով եւ կազմել 31 մլրդ 72 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները նվազել են 25 մլն դրամով եւ կազմել 9 մլրդ 48 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 649 մլն դրամով եւ կազմել 123 մլրդ 125 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 61 մլրդ 165 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 834 մլն դրամով), ժամկետայիններըՙ 61 մլրդ 961 մլն դրամ (նվազումըՙ 185 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Հոկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել են 2 մլրդ դրամի 60-ամսյա ՊՊ եւ 500 մլն դրամի 10-շաբաթյա ՊՊՙ համապատասխանաբար 7,2444 եւ 3,9657 տոկոս տարեկան եկամտաբերությամբ: Մարվել է 600 մլն դրամի 45-շաբաթյա ՊՊՙ 10,0000 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Նշված ժամանակահատվածում կնքվել են 252,400,436 դրամի ռեպո-համաձայնագրերՙ 3,75 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

ՊՊ երկրորդային շուկայում ԿԲ-ն իրականացրել է 223,228,444 դրամի առքՙ 4 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Արտարժույթի շուկա

Հոկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 0,20 տոկոսովՙ 506,62 դրամից հասնելով 507,61 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 50,964 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 505,99 դրամ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 3 մլն ԱՄՆ դոլարՙ 506,96 դրամ փոխարժեքով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4