Կառավարության երեկվա արտահերթ նիստում քննարկվել են «Արմենտելին» տրված թ. 60 լիցենզիայում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ արդարադատության նախարարությանը հաշտության համաձայնագիր կնքելու լիազորություններ տալու որոշման նախագծերը: Երեկ երեկոյան կառավարությունում անակնկալ հրավիրված մամուլի ասուլիսը տեղի չունեցավ, եւ լրագրողները երկու ժամ սպասելուց հետո հարկադրված եղան բավարարվել կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի վերոնշյալ հայտարարությամբ: Հավելյալ մանրամասները հայտնի կդառնան այսօր:
Ա. Մ.