ԴԵԼԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմալա փիղը, որը Հնդկաստանը նվիրել էր Հայաստանին եւ մոտ օրերս պիտի բերվեր Երեւանի կենդանաբանական այգի, հնդկական մամուլի հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 22-ին թունավորվել Է ու սատկել:
Հոկտեմբերի 29-ին կենդանին արդեն պիտի Երեւանում լիներ, սակայն ամսի 21-ին նախ հրաժարվել Է սննդից, ապա վիճակն ավելի Է վատացել ու հաջորդ օրը իր վախճանին Է հասել:
Փղի մահը խիստ անհանգստացրել Է գազանանոցի աշխատողներին, որովհետեւ, ըստ նրանց, փղին պահում Էին հատուկ պայմաններում, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, քանի որ գիտեինՙ նա Հայաստան Է գալու:
Երեւանի կենդանաբանական այգում Կոմալային սպասող Գրանդ փիղը դարձյալ մնաց միայնակ, առանց հարսնացուի: