ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի: Հոկտեմբերի լույս 31-ի գիշերը ժամը 3-ին ժամացույցի սլաքները պետք է տեղափոխել մեկ ժամով հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից: