«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2004-10-23 | #189, 2004-10-26 | #190, 2004-10-27


ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, ըստ «Civil» ինտերնետային թերթի, հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությանը: 1999 թ. Եվրոխորհրդին անդամակցելիս Վրաստանը պարտավորություն էր ստանձնել մինչեւ 2012 թ. պայմաններ ստեղծել 1944թ. Վրաստանի Սամցխե երկրամասից Միջին Ասիա աքսորված թուրքերին վերադարձնելու համար: Բուրջանաձեն ասել է, որ այս պահին գրեթե անհնար է նրանց հայրենադարձությունը, քանի դեռ Վրաստանն ունի մոտ 300 հազար բռնի տեղահանված բնակչություն Աբխազիայից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4