Լրացավ մեր ամենահայտնի արտիստներից մեկիՙ Սոս Սարգսյանի ծննդյան 75-ամյակը: Ինքը չուզեց նշել: Բայց մենք էլ գլխի չընկա՞նք մեկ-երկու բարի խոսք ասել, չէ, գոնե թվարկել նրա արածն ու չարածը: Չէ՞ որ մեր այդ անելիքով ինքներս մեզ էինք բարձրացնելու, ոչ թե Սոս Սարգսյան արվեստագետին, որը վաղուց արդեն բարձրերում է: Ամեն դեպքում ներողամիտ եղիր, Վարպետ: Ու թույլ տուր քեզ հետ խոսք ու զրույցի նստել քո ծննդյան օրից մի քանի օր հետո:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ