«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2004-10-23 | #189, 2004-10-26 | #190, 2004-10-27


ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆ - ԻՆՔՆԱՆԿԱՐ

Ռուբեն Ադալյանի ստեղծագործական աշխարհը գունային պասսիվությամբ եւ զսպվածությամբ հանդերձ աչքի է ընկնում ներքին ուժեղ դինամիկայով, ինչն ակնհայտորեն դրսեւորված էր երեկ նկարչի տանը բացված նրա ինքնադիմանկարի ցուցահանդեսում: Ինքնադիմանկարի ժանրային սահմանափակումներն իսպառ ի չիք էին դարձել. նկարիչն ապշեցուցիչ կերպով իր ներքին կերպարը բացահայտել էր հոգեբանական բացառիկ իրավիճակների արտահայտություններով: Նկարչի ծննդյան 75-ամյակին նվիրված ցուցահանդեսն ամփոփում է շուրջ 58 տարիների 100-ից ավելի ինքնանկարներ: Կարելի է արձանագրել, որ Ռուբեն Ադալյանի ինքնանկարի այս շարքը մի ողջ էպոխա է ներկայացնում ոչ միայն արվեստագետ-անհատի էության, հոգու շարժի, այլ գեղագիտական մտքի ու գեղանկարչության պատմության: Ցուցահանդեսի մասին առավել հանգամանորենՙ «Ազգի» վաղվա համարում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4