Հոկտեմբերի 18-ից 22-ը Օսլոյում տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի հերթական` թվով 5-րդ սեմինարի ընթացքում Հայաստանը մասսայական ֆուտբոլի զարգացմանն ուղղված վերջին եռամսյակի լայնածավալ աշխատանքներով եւ անցկացրած միջոցառումներով ճանաչվել է լավագույններից մեկը Եվրոպայում: Բացի այդ, Եվրոպայում մասսայական ֆուտբոլի մրցաշարերի ընթացքում նկարահանված 27 լուսանկարների մրցույթում Հայաստանի ներկայացրած լուսանկարը քվեարկության արդյունքներով ճանաչվել է առաջինը: Գյումրեցի 12-ամյա աղջնակի լուսանկարը 23 միավորով գրավել է առաջին տեղը: Լուսանկարը հեղինակել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը, հեղինակն է Արմեն Անանյանը:
Մրցույթում 22 միավորով 2-րդ տեղը գրավել է Շվեյցարիայի պատվիրակության ներկայացրած լուսանկարը, իսկ 15 միավորով 3-րդը ճանաչվել է Ֆինլանդիայի ներկայացրած լուսանկարը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ