Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի հրավերով ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Պեկին, որտեղ կգտնվի հոկտեմբերի 26-31-ը:
Պեկինում ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը կհանդիպի Չինաստանի ժողովրդական բանկի նախագահ Չժոու Սիաոչուանի հետ:
Պեկինում ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը կմասնակցի «Էյչ Էս Բի Սի» բանկի կողմից կազմակերպվող կենտրոնական բանկերի տարեկան 14-րդ համաժողովին:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն