Նոր Դելիից մեր ստացած հավաստի տեղեկությունների համաձայն, արդեն ընտրված է Երեւանի կենդանաբանական այգու ամենասիրելի բնակչիՙ Գրանդ փղի նոր հարսնացուն: Նախորդըՙ 7-ամյա Կոմալա փղուհին, ինչպես տեղեկացրել էինք երեկ, հոկտեմբերի 22-ին թունավորումից մահացել էր, մինչ վերջին կարգադրություններն էին արվում նրան Հայաստան տեղափոխելու համար: Ինչպես կարելի է ենթադրել, այդ փաստը խոր հուսահատություն էր պատճառել ոչ միայն երեխաներին:
Մեր ստացած տեղեկությունների համաձայն, Գրանդի նոր հարսնացուն նույնքան եւ ավելի գեղեցիկ է ու նազելի: «Գրանդ հոլդինգի» ներկայացուցիչը եւ Հնդկաստանում մեր դեսպանությունն այժմ զբաղված են նրան Երեւան տեղափոխելու ձեւակերպումներով եւ, հույս ունենք, որ ի վերջո հարսնացուն կժամանի մեր կենդանաբանական այգի ու տեղի կունենան խոստացված շքեղ ամուսնական արարողությունները: