ԲԵՅՐՈՒԹ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նորանշանակ վարչապետ Օմար Քարամեն հոկտեմբերի 26-ին ձեւավորել է 30 նախարարներից բաղկացած իր կաբինետը, որում որպես երկրի հայ համայնքի ներկայացուցիչներ ընդգրկվել են ՀՅ Դ առաջադրած երկու թեկնածուներըՙ Սեպուհ Հովնանյանը եւ Ալեն Թաբուրյանը: Համաձայն «Դեյլի սթար» թերթի հաղորդագրության, Սեպուհ Հովնանյանը կշարունակի պաշտոնավարել որպես սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, իսկ կառավարության նորանշանակ անդամ Ալեն Թաբուրյանը կզբաղեցնի պետական նախարարի պաշտոնը: