«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2004-10-28 | #192, 2004-10-29 | #193, 2004-10-30


ՀՅԴ ՓԱԿ ԺՈՂՈՎ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

Երեկ Ջերմուկում օրակարգի համաձայն, ժամը 11.00-ին մեկնարկել են ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ժողովի աշխատանքները: Ժողովն ընթանում է փակ, առանց լրագրողների մասնակցության: Ինչպես տեղեկացանք ՀՅԴ մամլո դիվանից, օրակարգում ներքին խնդիրներ են եւ նպատակահարմար չի համարվել ներքին խոհանոցը հասարակությանը մատչելի դարձնել: Ժողովի ավարտը լինելու է ոչ ուշ, քան երկուշաբթի, հաջորդելու է ասուլիս, որտեղ լրագրողներն ու հասարակությունը կտեղեկացվեն այնքանով, որքանով հարկ կհամարի ՀՅԴ ղեկավարությունը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ նախկին ժողովների գոնե բացման նիստերը լինում էին դռնբաց:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4