Հոկտեմբերի 29-ին Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի խաչմերուկում, «Մեղեդի» սրճարանի հարեւանությամբ, ժամը 15:30-ի սահմաններում, ըստ ականատեսների, հնչել է ավտոմատի կրակահերթ: Քիչ անցՙ 15:57-ին դեպքի վայր մեկնած շտապօգնության 03 բրիգադը պարզել է, որ հրազենից ստացած վնասվածքներից անձերը չպարզված երկու երիտասարդ արդեն մահացած են: Մոտակա բնակիչների ասելովՙ լսել են 5-6 կրակոց, բղավոցներ եւ տեսել են երիտասարդների, որոնց թվում նաեւ աղջիկների, որոնք խուճապահար անհետացել են արտասահմանյան մակնիշի մոխրագույն մեքենայով:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից փորձեցինք ճշտել: Վարչության պետ Սայաթ Շիրինյանը տեղեկացրեց, որ հանցագործի անձը ճշտված է, սակայն օպերատիվ նկատառումներից ելնելով առայժմ չի հրապարակվում:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ