«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2004-10-30 | #194, 2004-11-02 | #195, 2004-11-03


ՉԵՆ ԹՈՂՆԵԼՈՒ ԱՆԳԱՄ ԲԱԶՄԱՆԱՆՔ

«Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը, որ վերջին շրջանում հանրահայտ դարձավ սեռական կողմնորոշումների վերաբերյալ սենսացիոն հայտարարություններով, օրերս իր հրապարակային ելույթներից մեկի ժամանակ մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ նրա Ամերիկայում նոր աղանդ է հայտնվել, որի հետեւորդները մերժում են ամեն տեսակ սեռական հարաբերությունները` «որովհետեւ տեսնում են, պատերազմներով չեն կարողանում վերացնել ազգերին, որոշել են այդ ճանապարհով վերացնել»:

Արմեն Ավետիսյանը հավանական է համարում նաեւ այդ աղանդի հայտնվելը Հայաստանում, որովհետեւ «մեր պետության մեջ ոչ մի նորմալ մարդ օրենքով պաշտպանված չէ, բայց աղանդավորները, համասեռամոլները, ամենատարբեր մոլագարներն ամենից շատ իրավունքներ ունեն»:

Արմեն Ավետիսյանի ասելով նույնիսկ հանրակրթության ոլորտ են թափանցել սեռական կողմնորոշումների նկատմամբ զիջողամիտ վերաբերմունք ցուցաբերելու ապազգային քարոզները: «Ուր ենք հասել, որ կառավարական շրջանակներում վխտացող այդ այլանդակները, նման դասագրքեր ներմուծելով, արդեն փորձում են ազդել մեր եկող սերնդի հոգեբանության վրա: Մենք հիմա փորձում են հասարակական կարծիք ձեւավորել նրանց դեմ, այո, մենք անուններ տալու ենք եւ ոչ միայն անուններ: Նրանց պիտի հրապարակային վառել, նրանց ներել չի կարելի», առանց կոնկրետանալու արդեն քանիցս սպառնաց նա:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4