Տաշքենդում ավարտված սամբո ըմբշամարտի աշխարհի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններից մեդալներով տուն վերադարձան մեր մարզիկները: Երիտասարդների մրցապայքարում Վանաձորի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան Լաերտ Ավագյանը 82 կգ քաշային կարգում անցկացրած 8 մենամարտերից հաղթելով 6-ում, դարձավ բրոնզե մրցանակակիր: Իրենց թիմակցից հետ չմնացին նաեւ գյումրեցիներ Հովհաննես Մալխասյանն ու Արթուր Վարդանյանը, որոնք եւս կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ